Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2018 թվականին ֆուտբոլիստներին վճարել է 562 միլիոն եվրո ընդհանուր աշխատավարձ: Նախորդ տարվա համեմատ կատալոնական ակումբի ծախսը աշխատավարձի կետով աճել է 42 տոկոս, հաղորդում է իսպանական AS-ը՝ հղում անելով KPMG աուդիտորական ընկերության ուսումնասիրությանը:
«Բարսելոնան» աշխարհում առաջին եւ միակ ակումբն է, որ այդքան գումար է վճարում աշխատավարձի համար: Աճի պատճառներն են բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի եւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունը եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի նոր պայմանագրով աշխատավարձի բարձրացումը:
«Բարսելոնան» նաեւ աշխարհում առաջին ակումբն է, որի խաղացողների միջին տարեկան աշխատավարձը գերազանցել է 11 միլիոն եվրո:
0Comments