ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. ներկա պայմաններում դրա համար կան պատմական հնարավորություններ. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական, Սպիտակ տանն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրենը Մայքլ Քարփենթերը:
Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության համար, Քարփենթերն ասել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է այս գործընթացի առաջխաղացմանը։
Մինչդեռ Ալիևն իր հերթին ասել է, որ Հայաստանի սահմանադրական պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն են: Ալիևն ընդգծել է, որ Բաքուն շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել այս գործընթացն առաջ մղելու համար։
Ներկայում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար կան պատմական հնարավորություններ. Բայդենի հատուկ օգնականը՝ Ալիևին
Մանրամասներ
0Comments