Ցռան Վերգոն թշնամուն տեսնելիս հրամայեց փակել քաղաքի դռները ու ինքը փախավ

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր».
Գարեգին ՆԺԴԵՀ:

Վերգոն Սանասարի և գեղեցկուհի Դեղձուն–Ծամի որդին է, ինչպես նաև Մհերի և Ձենով Օհանի եղբայրը: Նա էպոսում կոչվում է «Ցռան Վերգո»: Ցռան Վերգոյի կերպարի նկարագրությունը կարող է հիմք տալ նրան անվանելու «Վախկոտ». դա նրա թերությունն էր, բայց էպոսում նրան է տրված ամենահետաքրքիր (ծիծաղելի) հերոս լինելու պատիվը, և Մսրա Մելիքի ականջը Դավիթը պարգևում է հենց նրան:
Ինձ համար շատ ցավալի է այն պահը, երբ Ցռան Վերգոն թշնամուն տեսնելիս հրամայեց փակել քաղաքի դռները ու ինքը փախավ:

Հ.Գ. 
Ցռան Վերգոն՝ վախցավ,
Իրան ջորին մեկէլ ջորիներուց պրծուց, փախավ։
Ուրիշներ էլ, դևի ջանդաք, գլուխ որ տեսան՝
Մեկ-մեկու հետևեն կ’ուզեն փախնեն։
Դավիթ դարձավ, բոռաց.— Հեյ-հե՛յ,
Տնավերնե՜ր, ո՞ւր կը փախնեք, ըսպանե՛ր եմ.
Ասաց.— Թե չե՛ք հավատա ինձ
Դարձեք, ձեր էտև նայեք.
Էնոնց ականջ կտրե, լցրեր եմ էդատեղ։

Հ.Գ.Գ.Սովորաբար հերոս քաջերն են դառնում, բայց այստեղ Վերգոն իր վախկոտությամբ է հերոս դարձել: Եթե նա վախկոտ չլիներ, ինձ թվում է, ոչ ոք նրա մասին չէր էլ խոսի:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը