Աֆղանստանում անցկացվող հեռուստաշոուներից մեկի մասնակիցը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ ունեցած նմանության շնորհիվ դարձել է հայտնի: Այս մասին գրում է The Guardian-ը:
Աբդուլ Սալամ Մաֆթունը երկրի հեռավոր և աղքատ գյուղից է, որտեղ գումար է վաստակում հարսանիքների ժամանակ երգելով: Վերջերս նա մասնակցել է «American idol» տաղանդների շոուի աֆղանական տարբերակին: Ժյուրիի անդամներից մեկը նկատել է քաղաքական գործչի հետ նրա՝ աչքի զարնող նմանությունը:
Քսանիննամյա Աբդուլը մինչ այդ երբեք չէր լսել Կանադայի վարչապետի մասին: «Ես Ջասթին Տրյուդոյի մասին ոչինչ չգիտեի, մինչև ինձ համացանցում ցույց չտվեցին նրա լուսանկարը: Մարդիկ մոռացել են իմ անունը և այժմ ինձ Ջասթին Տրյուդո են կոչում»,- խոստովանել է երիտասարդը:
Նա հույս ունի, որ աշխարհի ամենասեքսուալ քաղաքական առաջնորդներից մեկը համարվող Տրյուդոյի հետ ունեցած նմանությունը նախագծում իրեն ավելի շատ ձայն կբերի: «Նմանությունն իմ՝ նախագծում հաղթելու շանսերը բարձրացրել է 50%-ով»,- ասել է երգիչը:
«Ես կցանկանայի նրան հանդիպել, եթե նա էլ դա ցանկանար: Չէ՞ որ նա ամբողջ աշխարհում հայտնի անձ է, իսկ ես ընդամենը մի աղքատ մարդ՝ Աֆղանստանի հեռավոր գյուղից»,- ասել է նա:
0Comments