ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից:
Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), որ Հին Հայաստանում մնացած փոքր թվով ռեկտորներ կամ նրանց կամակատարները փորձում են ճնշում գործադրել, որպեսզի դուք խորհուրդներում կատարեք նրանց կամքը։
Եթե այս տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց, ձեր կողքին եմ։ Եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը, շատ ավելի լավ ։) Թող, ուրեմն, սա լինի կանխարգելիչ գրառում։
Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ հպարտ եք լինելու, երբ կերտելու եք 21-րդ դարի հայկական բուհը: Շնորհավորում եմ բոլորիդ»։
0Comments