ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է անձամբ նայել և հասկանալ Ռուսաստանում YouTube-ի դանդաղեցման հետ կապված իրավիճակը։ Այս մասին ասել է «Մոսֆիլմի» գործադիր տնօրեն Կարեն Շախնազարովը, փոխանցում է Rbc-ն։
ՌԴ նախագահի և տնօրենի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին։
«Ես ասացի, որ YouTube-ի դանդաղեցումը, իմ կարծիքով, այսօր այնքան էլ նպատահահարմար չէ: Ինչին ի պատասխան՝ նախագահն ասաց, որ ամեն տեսակ կեղտոտ հնարքներ են լինում։ Ես պատասխանեցի, որ, ցավոք, իհարկե, այնտեղ կեղտոտ հնարքներ կան, բայց մյուս կողմից, բոլոր նրանք, ովքեր YouTube-ի կարիքն ունեն, դիտում և շրջանցում են դրանք»,- ասել է ռեժիսորը։
Կրեմլի հրապարակած սղագրության հատվածում YouTube-ի մասին խոսք չկա։
0Comments