Դոլարի փոխարժեքն աճել է. թանկացել է նաեւ եվրոն. Փոխարժեքներն այսօր

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 388.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.61 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 410.42 դրամ (աճել է 3.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  491.99 դրամ (աճել է 2.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.90 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 386-387.5 դրամով, վաճառվում է 390.5-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 403-409 դրամով, վաճառվում է 411-417 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.41-3.87 դրամով, վաճառվում է 3.90-4.38 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390-390.5 դրամով:

Եվրոն գնվում է 407 դրամով, վաճառվում է 412-413 դրամով:

Ռուբլին գնվում է 3.83 դրամով, վաճառվում է 3.93 դրամով: