ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին, կազմել է 396.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 408.8 դրամ (նվազել է 0.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.25 դրամ (նվազել է 6.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.87 դրամ (աճել է 0.08 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում է 399-400 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 400-406 դրամով, վաճառվում է 415-419 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.70-3.85 դրամով, վաճառվում է 3.95-4.15 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:
Եվրոն գնվում է 409-410 դրամով, վաճառվում է 415.5-416 դրամով:
Ռուբլին գնվում է 3.80 դրամով, վաճառվում է 3.90 դրամով:
0Comments