Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 43 մարդ

Նրանք սպանել են բոլորին, ովքեր հանդիպել են ճանապարհին

Առնվազն 43 մարդ է մահացել, ևս 10-ը վիրավորվել է Քաբուլում տեղի ունեցած հերթական ահաբեկչության հետևանքով: 

Երեկ երեկոյան Քաբուլում՝ նախարարություններից մեկի շենքի մոտ, տեղի է ունեցել երեք պայթյուն, այնուհետև շենք են ներխուժել զինված ահաբեկիչներ և սկսել են կրակել: Նրանք սպանել են բոլորին, ովքեր հանդիպել են ճանապարհին: Դեպքի վայր ժամանած ուժայինները երկարատև փոխհրաձգությունների արդյունքում ոչնչացրել են երեք ահաբեկչի: Այնուհետև նախարարության շենքից տարհանվել են 357 աշխատակիցներ: