Շիրազ Խաչատրյանի ֆեյբուքյան էջից.
«Օպտիմալացման մասին, երբ առաջին անգամ հայտարարվեց, անկեղծ ասած, լավատեսությամբ արձագանքեցի… Դեռ այդ ժամանակ ծավալները չէի պատկերացնում, մինչև հիմա մտածում եմ, որ երևի ինչ որ մեկի չար կատակն է:
Պետապառատի ուռճացված լինելու մասին շատ է խոսվել, անկախ սոցիալականի բաղադրիչից, պետք էր 10-15 տոկոսի չափով կրճատումների գնալ, բայց դա պետք է տեղի ունենար տրամաբանության և որոշակի ժամկետներում:
Նոր աշխատատեղերի բացման մասին քիչ է խոսվում, որովհետև իրականում, եթե բացվում էլ է, ապա դա կամ իներցիայով է՝ 1-2 կամ գուցե 3 տարի առաջ տեղի ունեցած ներդրման շնորհիվ կամ ընդհանուր աշխատաշուկայում լուրջ խնդիր չի լուծում:
Կրճատումների ծավալները կատաստրոֆիկ են, առաջարկվող այլընտրանք՝ չկա:
Հարգելի կառավարություն, ուշքի արեք. Ուշքի արեք, քանի դեռ ուշ չէ»:
0Comments