ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան անորոշության մեջ է փարիզյան ակումբի հետ 2023 թվականի ամռանը ավարտվող պայմանագրի պատճառով։ Ինչպես հայտնում է 90min-ը, արգենտինացին չի շտապի կողմնորոշվել՝ շարունակել կարիերան, որպեսզի կշռի դրական ու բացասական կողմերը:
Վերջերս շատ են խոսակցությունները, որ Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որը բացվում է հունվարի սկզբին:
Սակայն, ինքը՝ արգենտինացին, ներկայումս լիովին կենտրոնացած է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության վրա, որը կմեկնարկի հաջորդ ամիս: Ենթադրվում է, որ ցանկացած որոշում արգենտինացին կկայացնի միայն մրցաշարի ավարտից հետո։
0Comments