Ոչինչ չի փոխվել. ընդամենը Վլադիմիր Լենինին փոխարինել է Վլադիմիր Պուտինը

Մանրամասներ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՕՐ Է, ԻՍԿ ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔԻ
Երբ 1920 թ. Ռուսաստանը զինեց Թուրքիային և հարձակվել տվեց Հայաստանի վրա, նպատակ ուներ վերացնել մեր պետականությունը: Թուրքերը ռուսներից ստացած զենքի, զինամթերքի, հացի, տոննաներով ոսկու դիմաց կատարեցին ռուսական պահանջը: 1920 թ. այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, թուրքերը գրավեցին Կարսը: Գրեթե առանց կրակոցի Կարսի գրավման մեջ ռուսներից բացի մեծագույն դեր ունեցան այն օրերի հայ «լազարևականները»՝ հայ կոմունիստները, որոնք կազմաքանդելով բանակն ու հայության դիմադրության ոգին՝ քարոզում էին Ռուսաստանին միանալ:
Թուրքերը ռուսական այդ օգնությամբ պետք է լուծեին Հայաստանի հարցերը, ապա նաև կռվեին հավաքական Արևմուտքի դեմ՝ ի դեմս Հունաստանի և Պոլսում գտնվող անգլիացիների, ֆրանսիացիների, իտալացիների:
Հիմա նույնն է:
Ռուսները հիմա էլ Հայաստանի և հավաքական Արևմուտքի դեմ զինում են Թուրքիային՝ նրան հակաօդային պաշտպանության զենքեր «վաճառելով», Թուրքիային միջուկային երկիր դարձնելու համար ատոմայականներ կառուցելով, Թուրքիայում գազային խոշորագույն պահեստարան սարքելով, հետախուզական տվյալները միմյանց տրամադրելով… Հիմա էլ, ինչպես 1920 թ.-ին, իրենց 5-րդ շարասյունով քարոզում են Ռուսաստանին միանալ՝ իբրև թե արցախահայությանը և Սյունիքը փրկելու դիմաց:
Ռուսները Մոսկվայի պայմանագրով, «Դրո-Լեգրան» և Ալեքսանդրապոլի կապիտուլյացիաներով, ապա՝ Կարսի պայմանագրով թուրքերի հետ վերացրին Հայաստանի պետականությունը և կիսկսեցին նրա միջազգայնորեն ճանաչված տարածքը: Ոչինչ չի փոխվել. ընդամենը Վլադիմիր Լենինին փոխարինել է Վլադիմիր Պուտինը:
Կարսի անկման այս սև օրը ցանկանք, որ Ռուսաստանը մինչև վերջ ուժասպառ լինի Ուկրաինայում և Հայաստանում չկարողանա կրկնել իր դիվային պլանը:
Սա հիշելով՝ Նիկոլը պարտավոր է վաղը՝ հոկտեմբերի 31-ին, չդառնալ ո՛չ հեղկոմական Կասյան, որին հենց ռուսական ԿԳԲ-ն սատկացրեց 1937թ.-ին, ո՛չ Կարսի պայմանագրին համաձայնած Մյասնիկյան, որին 1925թ.-ին ռուսները պայթեցրին ինքնաթիռում: Իր համար էլ բացառություն չեն անելու: Մե՛նք ենք մեր սարերը:

 Միքայել Հայրապետյան