Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը 42-րդ տարեդարձի կապակցությամբ Կալիֆոռնիայի Կալաբասաս շրջանում ճոխ խնջույք է կազմակերպել, որին ներկայացել է իրեն բնորոշ համարձակ տեսքով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, բազմազավակ մայրը կրել է Dolce & Gabbana ապրանքանիշի ժանյակավոր թափանցիկ զգեստ, որի տակից ամբողջովին երևացել է նրա սև ներքնազգեստը: Քարդաշյանն իր տեսքն ամբողջացրել է բարձրակրունկներով:
Նշվում է, որ խնջույքին ներկա են եղել աստղային ընտանիքի անդամները, Քարդաշյանի մտերիմները:
0Comments