Ցտեսություն, Մոսկվա․ Պատմական օր է

Մանրամասներ

1

Իտալիան 50 տարվա մեջ առաջին անգամ մեկ շաբաթ է բնական գազ չի ներկրում Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին են վկայում Իտալիայի միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) տվյալները։

«Ցտեսություն, Մոսկվա: Վերջին յոթ օրվա ընթացքում Իտալիան զրո խորանարդ մետր գազ է ներմուծել «Գազպրոմից», հետևաբար նաև Ռուսաստանից: Դա տեղի չի ունեցել 1974 թվականից ի վեր: Պատմական օր է», գրել է ISPI-ի վերլուծաբան Մատեո Վիլլան:

Նշենք, որ Իտալիան Գերմանիայի պես մեծ կախում ուներ ռուսական գազից։ Գերմանիան նույնպես գրեթե ամբողջությամբ դիվերսիֆիկացրել է գազի ներկրումները։

lragir.am