Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասին

Մանրամասներ
Թեհրան Իտալիա

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 14-ից այն փակ է լինելու հանրության համար՝ մինչև հետագա ծանուցումը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը,  դիվանագիտական առաքելության X-ում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ հյուպատոսական ծառայությունների մատուցումը հայրենակիցներին դեռ երաշխավորված է։ Տրվում է նաև էլեկտրոնային փոստի հասցեն և շտապօգնության հեռախոսահամարը: