Իտալիայի ԱԳՆ-ն, Կիևի վրա հարձակումների ֆոնին, իր քաղաքացիներին հիշեցրել է Ուկրաինայից հեռանալու անհրաժեշտության մասին։
Արտաքին գործերի նախարարությունն նման հորդորով առաջին անգամ դիմել էր Ուկրաինայի տարածքում գտնվող իտալացիներին փետրվարի կեսերին։
«Դեռևս Ուկրաինայում գտնվող հայրենակիցներին խստորեն խորհուրդ է տրվում օգտագործել առկա միջոցները, այդ թվում՝ գնացքները, երկիրը լքելու համար պարետային ժամից դուրս: Այս հանձնարարականը վերաբերում է հատկապես Ուկրաինայի արևելյան և հարավային հատվածներին՝ այս շրջաններում ռազմական գործողությունների ինտենսիվացման պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինա բոլոր ուղևորությունները համարվում են խիստ անցանկալի։
0Comments