Ադրբեջանի հետ սահմանին այսօրվանից մեկնարկում են Իրանի ԶՈՒ «Մեծ Իրան» լայնամասշտաբ զորավարժությունները․ Իրանի ՊՆ

Մանրամասները՝ տեսանյութում

Ադրբեջանի հետ սահմանին այսօր՝ հոկտեմբերի 17-ին կմեկնարկեն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի «Մեծ Իրան» լայնամասշտաբ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Իրանի պաշտպանության նախարարությունը։

«Մեծ Իրան» լայնամասշտաբ զորավարժությունների մասին պատկերացում ունենալու համար՝ Իրանի ՊՆ-ը խորհուրդ է տալիս դիտել տեսանյութը։

Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումը լողացող կամուրջներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի ափերին։