Լեհաստանի պաշտպանության նախարարությունն ամբողջ երկրով մեկ հայտարարել է բանակի համալրման և հավաքագրման մասին։ Դիմելու համար կամավորներին անհրաժեշտ է ներկայանալ անձը և կրթությունը հաստատող փաստաթղթերով:
Աշխատավարձը վերապատրաստման ընթացքում կազմում է 4560 PLN (մոտավոր 1000 եվրո):
«Մարզվիր բանակի հետ» նախագիծը կկայանա շաբաթ օրերին, որի նպատակն է սովորեցնել լեհերին՝ ինչպես պաշտպանվել և «ուժեղացնել անվտանգության զգացումը»։
Մասնակիցները, ի թիվս այլ բաների, պետք է տիրապետեն զենքի, հրաձգության և ձեռնամարտի հմտություններին։
0Comments