Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ամենօրյա վերլուծական զեկույցում գրում է, որ ուկրաինական բանակը, ըստ ամենայնի, օգտվել է ռուսական ուժերի տեղափոխումից հարավ՝ Խերսոնի շրջան, Բալակլեայի տարածքում հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ ISW-ի՝ բազմաթիվ աղբյուրներից ստացված հաղորդագրությունների հիման վրա ուկրաինացիները Բալակլեայի շրջանում կարողացել են առաջ շարժվել մոտ 20 կմ և հետ գրավել մոտ 400 քառ. կմ տարածք։
Բալակլեան գտնվում է Խարկովի մարզի Իզյումի շրջանում։
0Comments