«Փեթակ»-ի տնօրինությունից առեւտրականներին  ասել են, թե կարգադրություն են ստացել փակ պահել «Փեթակը»

Մանրամասները՝ տեսանյութում

«Փեթակ» առեւտրի կենտրոնի տնօրինությունից առեւտրականներին  ասել են, թե կարգադրություն են ստացել փակ պահել «Փեթակը»։

«Տնօրինությունը տեղյակ չէ Քրիստափորի փողոցի միակողանի բացվելու մասին, իրենք ասում են, թե իրենց կարգադրել են փակ պահել  շուկան։ Ենթադրենք ճանապարհը փակ է, մենք Սեւանի փողոցի կողմից մուտքեր ունենք, թող շուկան բացվեր,  մենք աշխատեինք, իսկ ճանապարհ փակ լիներ, բայց գոնե մարդիկ  ոտքով կգային, իրենց առեւտուրը կանեին։ Ոչ ոք չկա, որ ներկայացնի պատճառները, թե ինչու չենք կարող մենք այս օրերին աշխատել։ Մենք տվյալ պահին անտեսված ենք, մեզ պետք է շուկան բացվի, որ մենք աշխատնեք»,– NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 23–ին, ասաց առեւտրական Արթուր Գեւորգյանը։

Առեւտրականները բողոքում են, որ իրենց մինչեւ հիմա չեն հիմնավորել, թե ինչու չպետք է գործեն «Փեթակ»–ի եւ հարակից խանութները։