
«Սուրմալու»-ի պայթյունից զոհվել է Էռնա Գրիգորյանը Այսօր ԱԻՆ-ը հրապարակեց «Սուրմալու»-ի աղետի հետևանքով զոհված այն քաղաքացիների ցանկը, որոնց ինքնությունը հաջողվել է պարզել։ Զոհերից մեկը 1980 թվականին ծնված Էռնա Գրիգորյանն է։ Նրա ֆեյսբուքյան էջում նրան ճանաչողները արդեն ցավակցություններ են հայտնում։
Oragir.news-ին հաջողվեց պարզել, որ Էռնա Գրիգորյանը «Սուրմալու»-ում՝ մանկական շորերի խանութում, վաճառողուհի էր աշխատում։ Նա բնակվում էր Նորքի 6-րդ զանգվածում։
0Comments