![ա](/sites/default/files/inline-images/%D5%B4%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%20%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1.jpg)
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը տեսանյութ է տարածել լրագրող Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվածների հարցազրույցից: Նրանցից մեկը հայտարարել է, որ կասկածյալները քննարկել են ռուսաստանցի այլ լրագրողների սպանության ծրագրերը ևս:
«2022 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ես եկել եմ բնակարան, որտեղ իմ ներկայությամբ քննարկվել է հատուկ գործողության աջակցության խորհրդանիշներով մեքենաների, զինկոմիսարիատների հրկիզումը, նաև՝ սպանություններ»,- «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ձերբակալվածներից մեկը։
Նա հայտնել է, որ խմբի անդամները քննարկել են լրագրողներ Դմիտրի Կիսելյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Օլգա Սկաբեևայի, Եվգենի Պոպովի սպանությունները։
Մեկ այլ կալանավոր ասել է, որ իրենք պետք է «հնարավորինս շուտ» մահափորձ նախապատրաստեին Սոլովյովի դեմ, իսկ հանցագործությունը կատարելուց հետո ծրագրել էին մեկնել Ուկրաինա։
0Comments