
Կրեմլը հերքել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առողջական խնդիրների մասին մամուլում հայտնված լուրերը, իսկ հանրության առաջ նրա բացակայությունը բացատրել է Ուկրաինայում հատուկ գործողության մեջ նրա ընդգրկվածությամբ:
«Պաշտպանության նախարարն այժմ շատ անհանգստություններ ունի, ինչպես հասկանում եք: Հատուկ ռազմական գործողություն է ընթանում: Այժմ մեդիաակտիվության ժամանակը չէ»,- «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը կոչ է արել չհավատալ Շոյգուի առողջական խնդիրների մասին ԶԼՄ-ների հրապարակումներին։
«Դիմե՛ք պաշտպանության նախարարությանը»,- հավելել է նա։
0Comments