Ռաֆայելի գոբելենների ցուցահանդեսը Մադրիդում վտանգի տակ է հայտնվել. Պատճառը աղավնիներն են. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Մադրիդի Թագավորական պալատի մեծ պատկերասրահում ցուցադրված իտալացի նկարիչ Ռաֆայելի գոբելենները աղավնիների պատճառով վտանգի տակ են հայտնվել, գրում է The Guardian-ը:

Անցյալ տարեվերջին հասարակությանը ներկայացվել է 9 գորգ, որոնց վրա պատկերված են «Գործք Առաքելոց» գրքից տեսարաններ: Ցուցահանդեսի ներկայացումը համընկել է Բարձր Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչներից մեկի մահվան 500-ամյակի հետ:

Վերջին շաբաթներին թռչունների հետ կապված խնդիրներ են առաջացել, երբ թանգարանի աշխատակիցները սկսել են պատուհանները բացել պատկերասրահն օդափոխելու համար: Աղավնիները սկսել են դրանց միջոցով ներս մտնել և շրջել ցուցասրահով:

Նշվում է, որ իրարանցման մասին առաջինն է զեկուցել իսպանական ABC թերթը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ցուցասրահում գտնվող թռչունները շրջում գոբելենների և հատակի վրայով: 

«Այս ամենը սպառնում է արվեստի արժեքավոր գործերի անվտանգությանը»,- նշել է լրատվամիջոցը:

Իր հերթին, Իսպանիայի մշակութային ժառանգության ինստիտուտը, որը պատասխանատու է ցուցահանդեսի համար, հայտարարել է, որ դեռևս ոչ մի գոբելեն չի վնասվել, և սրահում մասնագետները թռչունների բներ չեն հայտնաբերել:

Բացի այդ, որպեսզի աղավնիները չկարողանան շինություն մուտք գործել, սենյակում տեղադրվել է 2 ուլտրաձայնային սարք:

Հիշեցնենք՝ գոբելենները ստեղծվել են 16-րդ դարի կեսերին՝ Ռաֆայելի՝ Սիքստինյան մատուռի համար Հռոմի պապ Լեո X-ի համար պատրաստած բնօրինակի էսքիզներից: Ավելի ուշ կտավների մասին իմացել են եվրոպացի միապետերը, որոնք սկսել են պատվիրել դրանց պատճենները: Պատվիրատուներից մեկն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդն էր: Նրա գնած գորգերն այսօր ներկայացված են Մադրիդում:

ա

ա

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...