Իրանի միջուկային գործարքի բանակցությունները կարող են ավարտվել արդեն հունիսին

Մանրամասներ

ա

Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է, որ Իրանի միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները կարող են ավարտվել հունիսի սկզբին, Թերթ.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն:

«Հունիսի սկիզբը միանգամայան իրատեսական ժամկետ է: Մենք հստակ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, և բանակցություններում մենք վաղուց հատել ենք հասարակածը: Եվ զգացողությունն այն է, որ սա վերջին փուլն է, որը կսկսվի հաջորդ շաբաթ: Հուսով եմ, որ այդպես կլինի»,-ասել է պաշտոնյան:

Միևնույն ժամանակ, ըստ Միխայիլ Ուլյանովի, բանակցություններում «ըստ էության» դեռ չեն սկսել անդրադառնալ «ով ինչ և երբ պետք է անի» հարցերին:

«Իրանցիների պաշտոնական դիրքորոշումը, որը սահմանվել է ամենաբարձր մակարդակում, այն է, որ նախ ամերիկացիներն անում են ամեն ինչ, ապա իրանցիները ստուգում են, թե արդյոք նրանք ամեն ինչ արել են, իսկ հետո անում են այն ամենը, ինչ նրանցից պահանջվում է: Ճիշտն ասած, անձամբ ինձ համար դժվար է պատկերացնել, որ նման սխեման կարող է աշխատել», - ասել է Միխայիլ Ուլյանովը` մանրամասնելով, որ ամերիկացիները դժվար թե հաձայնեն ամբողջ ճանապարահը միայնակ անցնել և վերջում սպասել, թե երբ Իրանը կկատարի աշխատանքի իր մասը:

ա

Ըստ Ուլյանովի` պետք է փոխզիջում գտնել:

2015-ի հուլիսի 14-ին Իրանը և վեց միջնորդներ (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) համաձայնության են եկել գործողությունների ծրագրի շուրջ, որը սահմանափակում է Իրանի միջուկային ծրագիրը`Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու դիմաց: 2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց գործարքից երկրի դուրս գալու մասին, ինչից հետո Վաշինգտոնը սկսեց ուժեղացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները: Մեկ տարի անց Իրանը սկսեց հրաժարվել գործարքի շրջանակում իր ստանձնած պարտավորություններից: Վիեննայի բանակցությունները նախաձեռնվել են համաձայնագիրը վերականգնելու նպատակով: