Ռուսական «Ан-124» երկու ինքնաթիռով Երևան են տեղափոխվել խաղաղապահ և զրահամեքենաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսանյութ

Ռուսական Ан-124 երկու ինքնաթիռներով Ուլյանովսկից Երևան է տեղափոխվել շուրջ 30 խաղաղապահ, ինչպես նաև` զրահատեխնիկա, ТАСС-ի փոխանցմամբ`հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ «Ан-124» ինքնաթիռներով Երևան են փոխադրվել «БТР-82А» տեսակի զրահամեքենաներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ: Բեռնաթափումից, զննումից ու նախապատրաստական աշխատանքներից հետո ռազմական շարասյուները ուղղություն են վերցնելւ դեպի Գորիս`անցնելով մոտ 300 կմ: