Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանից, Ararat Mirzoyan-ից՝ օգտագործեք ձեր հնարավորությունները՝ այդ մարդկանց բերանը գոնե այս օրերին փակ պահեք

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ ֆրանսիական հեռուստատեսության հեռարձակած մի ռեպորտաժ էինք թարգմանաբար հեռարձակել, շատ լավ ռեպորտաժ էր և ցուց էր տալիս թե ինչպես են ֆրասիացի լրագրողները լուսաբանում Ստեփանակերտում վիճակը: Ռեպորտաժը բոլոր առումներով մեր օգտին էր: Եւ հանկարծ մեր ռեպորտաժը հայտնվում է ԱԺ իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան պատերին մեզ ուղղած մեղադրանքներով, ավելին՝ թրքածին որակումներով:

Ուրեմն ասեմ հետևյալը, նախ թրքածինը դուք եք, գենետիկ ստուգում անցեք ու հրապարակեք արդյունքը, երկրորդը՝ այս օրերին երբ մի կողմ ենք դրել բոլոր տարաձայնությունները և ազգովի համերաշխ պայքարում ենք թշնամու դեմ, նման դրսևորումները ոչ թե ակնարկում, այլ հաստատում են, որ մեր երկրում անհանդուրժողականության և ներքին թշնամության սաղմերը որտեղ են ջրվում, ծլում և տարածվում:

Ես պահանջում եմ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ից Ararat Mirzoyan-ից Tigran Hakobyan-ից օգտագործել ձեր հնարավորությունները, լծակները այդ մարդկանց բերանը գոնե այս օրերին փակ պահեն: Իսկ որպես պատասխան վերոհիշյալ անձնավորությունների հրապարակումներին, ասում եմ՝ թրքածինը դուք եք և ձեր ֆեյք հետևորդները:

Ներքին թուրքը ավելի վտանգավոր է, քան իսկական թուրքը: Թրքատյածներ:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

հարութ