Շաքարային դիաբետի բուժման նոր, հուսադրող մեթոդ՝ չինացի գիտնականներից

Արհեստական կղզյակների աճեցումը լաբորատոր պայմաններում կարող է այս խնդրի համար լուծում հանդիսանալ

1

Չինաստանի Շանհայի կենսաքիմիայի եւ բջջային կենսաբանության ինստիտուտի գիտնականները կրծողների ցողունային բջիջներից աճեցրել են ոչ մեծ չափերի ենթաստամքսային գեղձի սեգմենտներ, որոնք կոչվում են օրգանոիդներ, որոնք կարող են շրջադարձային նշանակություն ունենալ շաքարային դիաբետի բուժման համար։

Ինչպես հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը, ցողունային բջիջները վերցվել են հասուն մկներից, ենթաստամոքսային գեղձի այն հատվածներից, որտեղ արտադրվում է ինսուլինը։ Խիստ վրեհակսվող միջավայրում, գիտնականները ստիպել են այդ բջիջներին կուտակվել եւ ձեւավորել «կղզյակներ»։

Արհեստական օրգանոիդները իրենց կառուցվածքով եւ գործառույթներով նման են իրականին եւ երբ գիտնականները դրանք փոխպատվաստել են դիաբետով հիվանդ մկների վրա, նրանց մոտ գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ նորմալացել է եւ դիաբետի ախտանշաններն էլ անհետացել են։

Ներկայումս կղզյակների փոխպատվաստումը համարվում է բավական արդյունավետ միջոց շաքարային դիաբետի բուժման համար։ Սակայն կա խնդիր դոնորների սղության հետ։

Արհեստական կղզյակների աճեցումը լաբորատոր պայմաններում կարող է այս խնդրի համար լուծում հանդիսանալ։