Մարտի 17
Առանձնացիր՝ Ինձ հետ հաղորդակցվելու համար: Լուռ հանգստացիր ու հանդարտվիր այդ անդորրի ու խաղաղության մեջ: Չկա ավելի մեծ ուրախություն, քան այն, որ դու գտնում ես՝ ընկերակցելով և Ինձ հետ խոսելով:
Դու Ինձ ես պատկանում: Երբ հոգին իր հանգստի տունը գտնում է Ինձ մոտ, այդ ժամանակ է, որ սկսվում է նրա իսկական կյանքը: Իմ Թագավորության մեջ մարդու տարիքը չի չափվում տարիներով, ինչպես մարդիկ են անում: Մենք մարդու իրական կյանքը հաշվում ենք երկրորդ ծննդից, ինչի մասին Ես հայտնեցի Նիկոդեմոսին՝ ասելով. «Պետք է, որ դու վերստին ծնվես»: Մենք Հավիտենական Կյանքից զատ, ուրիշ մի կյանք չենք ճանաչում: Երբ որևէ մարդ ներս է մտնում այդ կյանքի մեջ, այդ ժամանակ է, որ ապրել է սկսում:
Իսկ Հավիտենական Կյանքը նշանակում է՝ ճանաչել Աստծուն. Իմ Հորը և Ինձ. Որդուն՝ ուղարկված Իր կողմից: Այնքան անմիտ, տղայական ու դատարկ է այն կյանքը, որ մարդիկ ապրում են՝ մինչև վերստին ծնունդ առնելը: Սեր եմ տեղում ձեզ վրա, փոխանցեք Սերը ուրիշներին:
Վախկոտ մի եղեք: Վախն ավելի մեծ անմտություն է, քան այն տղայի արարքը, որ քիչ փող, բայց հարուստ հայր ունենալով՝ մտահոգության է մատնվում՝ տան վարձը տալու և իր առօրյա կարիքները հոգալու համար: Ի վերջո, այդ գործը, որի մասին դու այդպես մտահոգվում ես, Ի՞մ գործն է, թե՞ ոչ: Դուք պետք է անվերապահորեն վստահեք Ինձ:
0Comments