Այսօր Նորագավիթում բացվեց գործարար Սավել Ալեքսանյանի հետ համատեղ հիմնված «Սարտեքս» կարի ֆաբրիկան։
Բացմանը ներկա էր նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Բացման ժամանակ ելույթով հանդես եկավ Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը և իր շնորհակալական խոսքը հայտնեց վարչապետին:
«Այսօր արդեն մենք կարող ենք արձանագրել, որ հայկական արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում, և մեզ համար հպարտանալու առիթ է, որ աշխարհի տարբեր ծայրերում կարելի է գնել հագուստ, որի պիտակի վրա կարելի է կարդալ՝ «արտադրված է Հայաստանում»։
Հարգելի պարոն վարչապետ, Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Դուք խրախուսել եք կրել հայկական արտադրանքը, ինչի համար շնորհակալ ենք»։
0Comments