Բժիշկը նշել է առավոտյան սուրճ խմելու վտանգների մասին

Մանրամասներ

 

1

Առավոտյան նախաճաշի փոխարեն սուրճ խմելը կարող է վատ ազդեցություն ունենալ ստամոքս-աղիքային համակարգի վրա: Այս մասին հաղորդում է «Երեկոյան Մոսկվան»՝ հղում կատարելով գաստրոէնտերոլոգ Մարիա Բադալյանին: Այս մասին գրում է Gazeta-ն։

Ըստ բժշկի, սուրճ խմելը հատկապես կարող է վնասել նրանց, ովքեր տառապում են խոլեցիստիտից կամ լեղապարկի բորբոքումից։ Հետևաբար, Բադալյանը խորհուրդ է տալիս ստուգել առողջության ընդհանուր վիճակը:

Բացի այդ, սուրճը կարող է մահացու լինել հիպերտոնիկ հիվանդների համար (արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ), նրանք կարող են սրտի կաթված կամ ինսուլտ ստանալ: