Բաղադրիչներ
- Նութելա – 200 գ
- Մանրացրած ընկուզային վաֆլի – 100 գ
- Շոկոլադ – 150 գ
- Բոված և մանրացրած պնդուկ – 150 գ
- Ամբողջական բոված պնդուկ – 12 հատ
Պատրաստման եղանակը
- Խառնել մանրացրած վաֆլին, մանրացված պնդուկը և նութելան:
- Դնել սառնարանը մոտ 30 րոպե՝ մինչև պնդանալը:
- Հետո շոկոլադային զանգվածից գնդիկներ ձևավորել, յուրաքանչյուրի մեջ մեկ հատ ամբողջական պնդուկ տեղավորել:
- Պատրաստի գնդիկները շարել ափսեի մեջ և դնել սառնարանը:
- Հետո հալեցնել շոկոլադը գոլորշու օգնությամբ և գնդիկները թաթախել շոկոլադի մեջ:
- Գնդիկները շարել ցանցի վրա:
- Նորից դնել սառնարանը՝ մինչև լրիվ պնդանալը:
0Comments