Մայլի Սայրուսը հոսպիտալացվել է

«Փորձում եմ որքան հնարավոր է արագ ապաքինվել՝ Gorillapalooza-ին մասնակցելու համար, ինձ ուղարկեք ձեր դրական լիցքերը»,-ասել է նա

Քսանվեցամյա հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը հոսպիտալացվել է, գրում է MSN-ն:

Ըստ աղբյուրի՝ երգչուհու մոտ, ըստ երևույթին, որևէ լուրջ բան չկա: Մայլին ավելի ուշ իր երկրպագուներին Instagram-ի «սթորի» հատվածում խնդրել է աղոթել, որ մինչ Gorillapalooza բարեգործական համերգն ապաքինվի, որտեղ նախատեսված էր նաև վերջինիս ելույթը:

«Փորձում եմ որքան հնարավոր է արագ ապաքինվել՝ Gorillapalooza-ին մասնակցելու համար: Ինձ ուղարկեք ձեր դրական լիցքերը: Մենք պետք է փրկենք գորիլաներին»,-ասել է նա:

Gorillapalooza-ն բարեգործական միջոցառում է, որը տեղի է ունենալու շաբաթվա վերջին: Հաղորդվում է, որ միջոցառման ընթացքում ձեռք բերված ամբողջ հասույթը կտրամադրվի The Ellen Fund-ին (հեռուստահաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսի հիմնադրամին)՝ հաջակցություն վտանգված կենդանատեսակների պահպանման ջանքերի:

Miley Ray Cyrus@MileyCyrus

 

View image on TwitterView image on Twitter

15.9K

Twitter Ads info and privacy