Հիմք ընդունելով բրիտանական Green & Black’s Organic կենտրոնի թեստի արդյունքները՝ կարելի է վստահաբար հայտարարել՝ մեզ առավելագույն հաճույք են պատճառում կարմիր գույնի մթերքները:
Վառ լոլիկները, խոշոր բուլղարական պղպեղները, նուռը, բալը, ելակը, ազնվամորին, լոռամրգին, տավարի, հորթի միսը եւ կարմիր ձուկը ակտիվորեն ազդում են մեր ընկալման վրա եւ, անկասկած, տրամադրությունը բարձրացնում: Համենայնդեպս, այսպես է կարծում բրիտանացիների 75 տոկոսը, որոնք հետազոտություններին մասնակցել են:
Երկրորդ եւ երրորդ տեղերում են կանաչ եւ նարնջագույն մթերքները: Սրանցից փոքր-ինչ հետ են մնում շագանակագույն երանգի մթերքները (շոկոլադ եւ թեյ):
Հոգեբան Քրիսթի Ֆերգյուսոնի խոսքով՝ կարմիր գույնը կապված է մերձավորության, կրքի, էներգիայի եւ սեքսուալության զգացման հետ: Հատկապես այս պատճառով կարմիր գույնի մթերքները անխուսափելիորեն մեծ ախորժակ են առաջացնում, որն իր հերթին գործարկում է երջանկության հորմոնի՝ էնդորֆինի աշխատանքը:
Կանաչ գույնը խորհրդանշում է բնության գեղեցկությունը եւ կապված է առողջության զգացման հետ: Այն օրգանիզմի վրա հանգստացնող ազդեցություն ունի: Իսկ նարնջագույնը ջերմության, առույգության եւ մոտիվացիայի ազդեցություն ունի:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
0Comments