Շաբաթը երեք անգամ միդիաներ օգտագործելը կարող է զգալի օգուտ բերել առողջությանը, օրինակ՝ նվազեցնել սրտի կանգի վտանգը, շնորհիվ օմեգա-3 ճարպաթթուների հատկությունների, որոնք պարունակվում են կակղամորթներում, տեղեկացնում է MedicalXpress-ը։
Սթեռլինգի համալսարանի հետազոտությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ կակղամորթների հավելումը սննդաբաժնում երկշաբաթյա ընթացքում «զգալիորեն բարելավել է» օմեգա-3-ի կարգավիճակը։
Հետազոտությունը, որին մասնակցել է 15 մարդ, ուղղված էր բնակչության շրջանում անփոխարինելի ճարպաթթուների սպառման բարելավման ուղիների որոնմանը։ Այն հայտնաբերել է, որ միդիաներն ապահովում են օմեգա-3-ի կենսունակ աղբյուր, որը կարող է լրացնել գոյություն ունեցող այլընտրանքներին, ինչպիսին է ձկան յուղը։
«Մենք գիտենք, որ օմեգա-3-ն ունի մի շարք օգտակար հատկություններ առողջության համար, եւ թեեւ խորհուրդ է տրվում, որ մարդիկ շաբաթը գոնե մեկ բաժին ձկան յուղ օգտագործեն, դա անում է բնակչության հազիվ 20 տոկոսը։ Ընթացիկ տվյալները նույնպես վկայում են այն մասին, որ օմեգա-3-ը ձկան համաշխարհային պաշարներում բավարար չեն բնակչության ամենօրյա պահանջները բավարարելու համար, ուստի կարեւոր է ուսումնասիրել սննդի այլընտրանքային աղբյուրները»,- ասել է հետազոտության հեղինակ, դոկտոր Սթեֆանո Կարբոնին։
Հետազոտության մասնակիցները շաբաթը երեք անգամ օգտագործել են ծովամթերքներ 14 օրվա ընթացքում։ Նրանցից վերցրել են արյան նմուշներ եւ չափել անհրաժեշտ օմեգա-3-ի պարունակությունը հետազոտության ժամանակ եւ դրանից հետո։
Հետազոտության արդյունքները կարող են կարեւոր լինել նաեւ սպորտային սննդաբանների համար, ովքեր աշխատում են պրոֆեսիոնալ մարզիկների հետ։
0Comments