Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը չորեքշաբթի հայտարարել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ։
«Դոնալդ Թրամփն այժմ մեր նորընտիր նախագահն է։ Նա ընտրվել է ամերիկյան ժողովրդի կողմից՝ ղեկավարելու երկիրը այն հանգամանքներում, որում մենք հայտնվել ենք»,- հանրապետական Ջոնսոնի խոսքերն են մեջբերում ամերիկյան լրատվամիջոցները։
Նա նաեւ նշել է, որ այժմ Թրամփի հաղթանակի շնորհիվ Ամերիկայում «կրկին հույս» կա։
Բանախոսը հավելել է, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պատրաստ են անհապաղ գործել՝ իրականացնելու համար ընտրված նախագահի քաղաքականությունը։
0Comments