ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում, որոնք տեղի են ունենում նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, հանրապետականները Սենատում 100 տեղից ստացել են 51-ը՝ ձայների հաշվարկի ավարտից առաջ, հաղորդում է Fox News-ը։
Մինչ ընթացիկ ընտրությունները Սենատում մեծամասնությունը պատկանում էր դեմոկրատներին։
08:30-ի դրությամբ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում եւս առաջատար են հանրապետականները՝ մեծամասնության համար անհրաժեշտ 218-ից ստանալով 165-ը, դեմոկրատները՝ 112-ը, հայտնում է հեռուստաալիքը։
0Comments