ԱՄՆ-ից գիտնականներն ուսումնասիրել են հիվանդություն, որը կարող է մի օրգանիզմից փոխանցվել մյուսին: Վարակիչ քաղցկեղը, որին խոսքը վերաբերում է, սպառնում է միայն կակղամորթներին, սակայն հետազոտողները նշում են, որ համանման հիվանդություններ կան նաեւ այլ տեսակների շրջանում, հայտնում է Planet Today-ը:
Վարակիչ ուռուցքային հիվանդությունների մասին գիտությանը հայտնի են: Մասնավորապես՝ դրանք են շների շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող քաղցկեղը, ինչպես նաեւ քաղցկեղը, որով կծելու միջոցով իրար են վարակում թասմանյան հրեշները: Պետք է նշել, որ վերջինները բնաջնջման եզրին են հայտնվել հենց այս հիվանդության պատճառով:
Քաղցկեղի վարակիչ տեսակը, որ տարածված է փորոտանի երկփեղկանի կակղամորթների շրջանում, գիտնականները սկզբում խորհրդավոր վիրուս են համարել, սակայն Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի գիտնականները, որոնց ղեկավարել է Սթիվեն Գոֆֆը, պարզել են, որ դա ուռուցքային հիվանդություն է:
«Մենք խոսում ենք վարակիչ լեյկեմիայի մասին: Գիտությունը մինչեւ հիմա չէր բախվել համանման հիվանդությունների, ուստի փորոտանի կակղամորթների վարակիչ քաղցկեղի ուսումնասիրությունը անչափ կարեւոր խնդիր է: Polititapes aureus կակղամորթների հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ չարորակ բջիջներ կարող են հարմարվել օտար օրգանիզմին, որը գենետիկորեն կարող է դրանցից սաստիկ տարբերվել: Սա ուղղակի անհավանական է, բայց փաստ, որի հետ գործ ունենք»,- նշում է Գոֆֆը:
0Comments