Քաղցրավենիքի գովազդը հեռուստատեսությամբ վնասակար է երեխաների համար

Ցավոք, քաղցրավենիքի գովազդը մեծ մասամբ մանկական հեռուստաալիքներով է ընթանում, դրանցում երջանիկ դեմքերով երեխաները պատմում են ինչ-որ նոր համի մասին

Հոգեբանների կարծիքով՝ արտադրողները գովազդի շնորհիվ սպառողներ են «աճեցնում»՝ գրում է life.ru-ն։

Նրանց կարծիքով՝ գովազդը, որպես կանոն, հարցեր չի տալիս, միայն պատասխաններ։ Ցավոք, քաղցրավենիքի գովազդը մեծ մասամբ մանկական հեռուստաալիքներով է ընթանում, դրանցում երջանիկ դեմքերով երեխաները պատմում են ինչ-որ նոր համի մասին։ Իսկ քանի որ երեխաներն ընդհանրապես կրկնօրինակելու հակված էակներ են, անմիջապես ցանկանում են փորձել։

Գովազդները հատկապես ազդում են փոքրիկների վրա, որոնց դժվար է բացատրել, որ այս կամ այն մթերքը վնասակար է առողջության համար։ Հոգեբանները պնդում են, որ պետք է լուրջ մտածել՝ արժե արդյոք քաղցրավենիքը գովազդել։