Բաղադրիչներ բեզեի համար՝
1. Սպիտակուց – 150 գ
2. Շաքարավազ – 300 գ
Բաղադրիչներ կրեմի համար՝
1. Սերուցք (33%) – 150 մլ
2. Խտացրած կաթ – 100 գ
3. Սերուցքային պանիր – 150 գ
4. Հատապտուղներ – 300-400 գ
Պատրաստման եղանակը
1. Սառեցված սպիտակուցներին մի քիչ աղ ավելացնել և լավ հարել:
2. Աստիճանաբար ավելացնել շաքարավազը:
3. Վերջում ավելացնել կիտրոնի հյութը:
4. Բեզեն տարածել յուղաթղթով պատված տապակի մեջ:
5. Թխել 25 րոպե, 150 աստիճան տաքացրած ջեռոցում:
6. Կրեմի համար սերուցքին ավելացնել սերուցքային պանիրը և խտացրած կաթը, լավ հարել:
7. Կրեմը տարածել բեզեի շերտի վրա, լցնել հատապտուղները:
8. Ռուլետ փաթաթել:
9. Մի քանի ժամ տեղավորել սառնարանի մեջ, այնուհետև մատուցել:
0Comments