Ձեռքերի ախտահանիչ միջոցները չեն կարող պաշտպանել գրիպից

Պարզվել է, որ սպիրտը չի սպանում գրիպի վիրուսը, եթե այն մնում է մատների վրա 2 րոպե

Ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ սպիրտ պարունակող միջոցները չեն կարող պաշտպանել սուր ռեսպիրատոր վարակներից եւ գրիպից: Այս մասին ասվում է Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի բժշկական համալսարանի հետազոտության մեջ, որը հրապարակվել է mSphere-ում:

Հետազոտողները A խմբի գրիպով վարակվածների թաց լորձը քսել են 10 կամավորների մատների ծայրերին, ապա ձեռքերի ախտահանիչ միջոցներ օգտագործել: Պարզվել է, որ սպիրտը չի սպանում գրիպի վիրուսը, եթե այն մնում է մատների վրա 2 րոպե: Լրիվ ախտահանման համար 4 րոպե է պահանջվել:

Այդ նոր հետազոտության արդյունքները հակասում են նախորդ հետազոտություններին, որոնց համաձայն՝ ձեռքերի համար նախատեսված սպիրտ պարունակող միջոցները բավարար արդյունավետ են վիրուսների եւ բակտերիաների տարածման դեմ:

Related image

Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, միկրոկենսաբան Չառլզ Գերբի խոսքով՝ պատճառն այն է, որ մարդկանց մեծ մասը երկար չի լվանում ձեռքերը՝ միկրոբներից ազատվելու համար, եւ իրականում ոչ ոք դրա համար երկար ժամանակ չի ծախսում, ընդամենը 11 վայրկյան է պահանջվում:

Related image

Հակասական արդյունքների մեկ այլ պատճառ է այն, որ նախորդ հետազոտություններում ախտահանիչ միջոցն օգտագործվել է արդեն չորացած լորձի դեմ: Իսկ նոր հետազոտության մեջ լորձի հենց խիտ կազմությունն է այդքան երկար պաշտպանել վիրուսը:

Image result for Ձեռքերի ախտահանիչ միջոցները չեն կարող պաշտպանել գրիպից. գիտնականներ