Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է. «Հրապարակ»

Ամուլսարի գործով Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց այն բանի համար, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբորորդին է, վերջինս էլ հաստատել է հանքի շահագործման եզրակացությունը

«Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց այն բանի համար, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբորորդին է:

Իսկ 2016-ին Գրիգորյանն է հաստատել հանքի շահագործման եզրակացությունը: Պաշտոնապես ասվել էր, որ քննությունը 10 օր կտևի և կպարզի՝ Իվանյանը կաշկանդված եղե՞լ է քննության ընթացքում։ Երեկ պարզեցինք, որ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է։ «Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության պատասխանատուն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: