1. Դուք չեք բղավում եւ ձեզ նյարդայնացնելը հեշտ չէ
Նույնիսկ սթրեսի պայմաններում դուք նախընտրում եք պահպանել հանգստությունը եւ փորձում եք մեղմորեն վերահսկել իրավիճակը: Դուք զգում եք, որ ձայնը բարձրացնելով` նվաստացնում եք ձեզ:
2. Դուք բաց եք հակադարձ կապի համար
Դուք չեք վախենում սեփական կարծիքը հայտնել: Եվ չեք վախենում լսել ուրիշների կարծիքը կամ արձագանքները, կարեւոր չէ` դրանք դրական են, թե բացասական: Դուք ամեն կերպ ողջունում եք դրանք, որովհետե այդպես կարող եք սովորել:
3. Դուք ներողություն եք խնդրում, երբ դա անհրաժեշտ է
Դուք գիտեք, թե երբ եք սխալ թույլ տվել եւ ներողություն եք խնդրում` շատ չանհանգստանալով հիմար տեսք ունենալու մասին: Դուք հասկանում եք, որ ներողություն խնդրելով` ավելի նշանակալի եք դառնում:
4. Դուք հարմարվում եք, որ ավելի լավը դառնաք
Հոգեբանորեն ուժեղ մարդ լինելով` դուք հարմարվում եք, որ ի վերջո փոխվեք: Դուք հասկանում եք, որ փոփոխությունը լավ բան է, ինչ վիճակում էլ որ լինեք:
5. Դուք հակված չեք մակերեսայնորեն մտածելու
Դուք ոչ միայն իրերը տեսնում եք այնպիսին, ինչպիսին կան, դուք դրանք խորապես ուսումնասիրում եք եւ մանրամասնորեն ամեն ինչ պարզում եք եզրակացություններ անելուց առաջ:
6. Դուք շրջապատից ոչինչ չեք սպասում
Եթե դուք ինչ-որ մեկի համար լավ բան եք արել, ոչինչ մի սպասեք ի պատասխան: Որովհետեւ դուք միշտ ինքնազոհ մարդ եք եղել:
7. Դուք գիտեք, թե ինչպես սահմաններ դնեք
Դուք ուրիշներին թույլ չեք տալիս խախտել ձեր ստեղծած սահմանները եւ քաղաքավարի բայց հաստատակամ եղանակով զգացնել եք տալիս դրանք:
8. Դուք բաց եք օգնության համար
Դուք լավ տեղեկացված եք այն ոլորտների մասին, որոնցում դուք թույլ եք եւ չեք վախենում օգնության համար դիմել շրջապատին: Դուք հասկանում եք, որ այդպես վարվելով` դուք ուղղակի սովորում եք:
9. Դուք անկախ եք
Դուք նրանցից չեք, ովքեր հուզականորեն կապվում են ուրիշներին իրենց նպատակին հասնելու համար: Այդպես վարվելով` դուք առողջ անձնական եւ մասնագիտական հարաբերություններ եք պահպանում:
10. Դուք հետեւում եք ձեր բնազդներին
Դուք հավատում եք փորձ ձեռք բերելուն, այդ պատճառով սովորում եք դատողություններ անելիս ականջ դնել ձեր բնազդներին:
Աղբյուրը` MyJane.ru
0Comments