Նրանք, ովքեր մեզ գիտեն, բոլորովին այլ կերպ են մեզ ընկալում, քան մնացած մարդիկ:
Օգտակար է իմանալ, թե ինչպիսին են մեզ տեսնում նրանք, ովքեր մեզ լավ գիտեն: Հնարավոր է, սա առիթ է՝ փոխել մեր մեջ ինչ-որ բան կամ հասկանալ, որ ամեն բան գնում է՝ ինչպես հարկն է:
Առաջարկում ենք Ձեզ անցնել պարզ ու արագ մի թեստ, որը ձեզ հնարավորություն կտա նայել ձեզ կողքից:
Նայեք նկարազարդմանն ու առանց մտածելու ընտրեք երկնային խորհրդանիշն ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը:
Քամի
Ձեր մտերիմների համար դուք փոքր-ինչ անլուրջ մարդ եք, ազատասեր ու ազատամիտ, համառ ու ոգով շատ ուժեղ:
Նրանք, ովքեր Ձեզ լավ գիտեն, հասկանում են, որ որոշակի պահերի ավելի լավ է ձեզ հետ չվիճել:
Աստղ
Ձեզ լավ ճանաչողները զգում են օրվա միապաղաղ անցուդարձից ձեր հեռու լինելը: Մտերիմ մարդիկ ձեզ ընկալում են՝ որպես բարդ մարդու, ով օրիգինալ լինելու լուրջ հավակնություններ ունի:
Կոմետա
Մտերիմ մարդիկ համարում են, որ դուք բացարձակապես չեք ցանկանում վերահսկել ձեր զգացմունքները:
Ձեզ լավ ծանոթ մարդիկ գիտակցում են, որ ծայրահեղ իրավիճակներում դուք կարող եք վտանգավոր մարդ լինել:
Ամպ
Ձեր մտերիմները ձեզ գիտեն՝ որպես հանգիստ, հեշտ համոզվող մարդ, ով չի սիրում վիճել ու ամեն կերպ խուսափում է կոնֆլիկտներից:
Նրանք, ովքեր ձեր կողքին են, գիտեն, որ ձեզ հեշտ է համոզել ինչ-որ գործողություն կատարել, ու դժվար չէ տարհամոզել այս կամ այն հարցում:
Մահիկ
Ձեր մտերիմները ձեզ ճանաչում են՝ որպես դյուրահավատ, բոլորին հեշտ վստահող, հաճախ հոռետես, բայց ընդհանուր առմամբ՝ հոգատար ու բարեսիրտ մի անձնավորության:
Նրանք, ովքեր ձեզ լավ գիտեն, համարում են, որ դուք հպարտ ու ինքնասեր մարդ եք:
Արև
Ձեզ սիրում են: Ձեր ընկերակցությունը փնտրում են: Առանց ձեզ ձանձրանում են: Դուք բոլորին պետք եք: Դուք գրեթե բոլորի համար շատ գրավիչ մարդ եք, քանի որ դուք բարի եք, պոզիտիվ և մաքուր մտադրություններ ունեք: Որպես այդպիսին` ձեզ տեսնում են բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզ լավ են ճանաչում:
0Comments