Չինաստանի գիտնականները պարզել են, թե որ երգերն են հանգեցնում ճանապարհներին վարորդների վտանգավոր պահվածքին: Այդ մասին հայտնում է REN TV-ն:
Մասնագետները ստուգեցին, թե ինչպես են ռոքը, թեթև երգերը կամ երաժշտության պակասը ազդում վարորդների վարքագծի վրա:
Պարզվել է, որ ծանր երաժշտության ներքո վարորդները սկսում են արագ վարել մեքենան և հաճախ են վերադասավորվում։
«Ամենավտանգավոր» հանրաճանաչ երգերի ցանկում ներառված են «Green Day» պանկ-խմբի «American Idiot»-ը, Մայլի Սայրուսի «Party in the USA» թրեյքը և Բրյուս Սփրինգսթինի “Born to Run” երգը:
Վարորդների համար ամենաանվնաս երգը, ըստ գիտնականների, Led Zeppelin խմբի «Stairway to Heaven» կատարումն է:
0Comments