Սոլյարին նույնիսկ ամենախիստ ձմռան կեսին գեղեցիկ շոկոլադե արեւահարություն ձեռք բերելու արագ եւ դյուրին միջոց է: Սակայն որքանո՞վ է այն անվտանգ: Արդյո՞ք նույնքան վնասակար է, որքան պնդում են բժիշկները: NEWS.am STYLE-ը փորձել է պարզել այս ամենը:
Սոլյարի է կոչվում հատուկ զինված պարկուճը, որում մարդը ճառագայթվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով՝ գեղեցիկ բրոնզագույն մաշկ ձեռք բերելու համար: Սոլյարիի վնասը դրա նենգության մեջ է. նման ճառագայթման բացասական արդյունքը կարող է ի հայտ գալ տարիներ անց, երբ ոչ մի նման գործողության մասին խոսք անգամ չկա:
Վնաս
Սոլյարին առաջին հերթին վնասակար է մաշկի համար. այն դառնում է չոր եւ տհաճ գրգռող քոր է առաջացնում: Ուլտրամանուշակագույն շատ սարքավորումներ չափազանց բարձր ազդեցության մակարդակ ունեն, ինչը, մշտապես այդ գործողությունն անցնելու դեպքում, կարող է բերել անժամանակ ծերացման եւ մեծացնել մաշկի քաղցկեղի զարգացման հնարավորությունները:
Խորհուրդ. Սոլյարի այցելությունից առաջ երբեք մի լվացվեք օճառով, որը խաթարում է մաշկի յուղային թաղանթը եւ մեծացնում այրվելու վտանգը: Կատարյալ պարագայում հարկավոր է գործողությունից 1.5-2 ժամ առաջ օգտագործել ավելի մեղմ հեղուկ միջոցներ:
Օգուտ
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց սոլյարիում կարող եք ամրապնդել ձեր առողջությունը: Խնդիրը մարդու համար կենսական անհրաժեշտության D վիտամինի սինթեզի մեջ է, որի քանակությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ աճում է: Ապացուցված է, որ սոլյարիում գործողությունները հեռացնում են սթրեսը եւ օգնում պայքարել դեպրեսիայի եւ նյարդային հյուծվածության դեմ: Բացի այդ, նախնական արեւահարությունը մաշկը դիմացկուն է դարձնում արեւայրուքների դեմ:
Խորհուրդ. Սոլյարիում անպայման գործածեք որակյալ արեւային ակնոց եւ մազերի համար բամբակաթղթե գլխարկ. այդ կերպ կխուսափեք աչքի եղջերաթաղանթը վնասելուց եւ վարսերի գորշացումից:
Եվ վերջում հիշեք եւս մի քանի պարզ կանոն.
- Պարկուճի մեջ դիմահարդարմամբ մի պառկեք:
- Սոլյարի այցելությունից առաջ մի գործածեք սնուցող կամ հորմոնալ քսուքներ:
- 30-ն անց կանանց խորհուրդ չի տրվում հանել լողազգեստը՝ նուրբ հատվածները չճառագայթելու համար:
Հրապարակվում է Justlady.ru կայքի նյութերի հիման վրա
0Comments