Թուրքական հյուրանոցներից մեկում այցելուներին առաջարկել է տարօրինակ ծառայություն՝ «սթրեսային օգնության սենյակում» զբոսաշրջիկները կարող են կոտրել սպասքը, հեռուստացույցներ, համակարգիչներ կամ այլ իրեր: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի զբոսաշրջիկների ասոցիացիայի պաշտոնակա կայքում:
Այսպես կոչված զվարճանքի սենյակը (ցասման սենյակ) տրամադրում է Ալանյե հյուրանոցը: Հյուրանոցի հյուրը, ով ցանկանում է ազատվել սթրեսից, պետք է կրի հատուկ պաշտպանիչ հագուստ: Դրանից հետո նա իր տրամադրության տակ ունի տարբեր առարկաներ, որոնք կարող է կոտրել և քանդել:
Հյուրանոցի տերերը պատմել են, որ ավելի հաճախ այս ծառայությունից օգտվում են 18-38 տարեկան տղամարդիկ, որոնք աշխատում են բիզնեսի կամ ծրագրավորման ոլորտում։
Նշվում է նաև, որ ծառայությունից ավելի հաճախ օգտվում են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և սկանդինավյան երկրների քաղաքացիները։
0Comments