Մեր քաղաքը լի է գեղեցկության սրահներով եւ մարդկանցով, ովքեր իրենց վարսահարդար են կարծում: Ինչպե՞ս բացահայտել վատ վարսահարդարին:
Վարսահարդարի վերաբերմունքի մեջ ինչ-որ բան պետք է հետ պահի ձեզ եւ օգնի բացահայտել վարսահարդարի պրոֆեսիոնալիզմի պակասը, քանի դեռ նա չի փչացրել քո վարսերը:
Չի լսում հաճախորդին
Եթե դու ուզում ես ոսկեգույն մազեր ունենալ եւ փոքր-ինչ կտրել ճյուղավորված հատվածները, իսկ սրահից դուրս ես գալիս սեւահեր եւ կարճ սանրվածքով, այդ խոսում է վարսահարդարի՝ լսել չկարողանալու կամ չցանկանալու մասին: Հրաժարվել հաշվի առնել այն մարդու կարծիքը, ով վստահել է իրեն, մասնագետ չլինելու կարեւորագույն նշաններից մեկն է:
Չի կարողանում հաշվարկել ժամանակը
Եթե մասնագետը նպատակ է հետապնդում սպասարկված հաճախորդների քանակով դրել ռեկորդակիր դառնալ, այդ քո խնդիրը չէ: Դու չես հաճախել սրահ, որպեսզի վարսահարդարը հապճեպ կտրի, ներկի կամ սանրվածք անի: Նույնը վերաբերում է նաեւ այն իրավիճակին, երբ դու ստիպված ես մի քանի ժամ նստել սրահում՝ սպասելով այս գործողություններից մեկի ավարտին: Միայն ոչ պրոֆեսիոնալները չեն կարողանում կազմակերպել աշխատանքային ժամանակը:
Խնայում է եւ խորամանկում
Որոշ անբարեխիղճ մասնագետներ հակված են հաճախորդի առողջության եւ դրամապանակի հաշվին խնայողություններ անել: Եթե նկատել եք, որ մասնագետն էժան կոսմետիկ միջոցներ է օգտագործում՝ այն ներկայացնելով որպես բրենդային կամ թանկարժեք ներկը ջրով է լուծում, հրաժեշտ տուր այդպիսի մասնագետին, քանի որ այդ դեպքում տուժում է ոչ միայն դրամապանակդ, այլեւ մազերդ:
Իրեն աննրբանկատ է պահում
Հաճախ է պատահում, որ հաճախորդի հետ աշխատելու ընթացքում վարսահարդարն իրեն անտեղի եւ նույնիսկ անհարկի մեկնաբանություններ է թույլ տալիս: Հաճախորդի արտաքինին վերաբերվող յուրաքանչյուր նկատողություն մասնագետը պետք է նրբանկատորեն արտահայտի: Դու ոչ մի դեպքում ստիպված չես հանդուրժել վարսահարդարի ոչ կոռեկտ արտահայտությունները կամ լսել գործընկերների հասցեին նրա անվերջ բամբասանքերը:
Չի շփվում հաճախորդի հետ
Մյուս ծայրահեղությունը՝ հաճախորդի հետ շփումից հրաժարվելն է: Այն մարդու աշխատանքը, որը կոչված է գեղեցկություն նվիրել, իրենից ենթադրում է բարեհամբույր լինել եւ շփվող: Աշխատանքի ընթացքում կատարյալ լռությունը կամ ատամների արանքից հնչած պատասխանները չեն նպաստում, որպեսզի դու քեզ ազատ ու հարմարավետ զգաս:
Նյութը՝ liza.ua կայքի
0Comments