Մեծ Բրիտանիայում 6 ընկերուհի բացել են 22 տարի առաջ հողում թաղած «ժամանակի պարկը» և հայտնաբերել, որ տարիներ առաջ իրենց արած կանխատեսումներն ապագայի վերաբերյալ «վախեցնող ճշգրտությամբ» իրականացել են, գրում է The Mirror պարբերականը:
Նշվում է, 1997թ.-ին 15-ամյա Ջեմմա Լինչը, Էմմա Փեյջը, Շան ՄաքԳրիրին, Ջեմմա Ալբինսոնը, Ջեմմա Ալբինսոնը, Ջեմմա Ռեֆսեջին և Քեյթ Վինչը Չեշիրյան Կոմսության Հելսբի Հիլ գյուղում պարկ են թաղել, որում իրենց կուռքերով պաստառներ են եղել, ինչպես նաև էջեր իրենց օրագրերից և երկտողեր, որոնցում աղջիկները կանխատեսել են իրենցից յուրաքանչյուրի ապագան:
«կանխատեսումների» մեջ մասնավորապես խսվում է այն մասին, թե ինչպես կդասավորվի նրանց կարիերան, ով կլինի նրանցից յուրաքանչյուրի կյանքի ուղեկիցը: Ընկերուհիները նաև երդվել են չբացել պարկն առաջիկա 10 տարիների ընթացքում:
Դպրոցն ավարտելուց հետո ընկերուհիները դադարեցրել են շփումը, սակայն 22 տարի անց նրանցից մեկը սոցկայքերում գտել է ընկերախմբի մյուս անդամներին և առաջարկել բացել պարկը, որից հետո արդեն 37-ամյա ընկերուհիները կրկին հանդիպել են հայրենի գյուղում՝ մետաղորսիչներով և բահերով «զինված»:
Ինչպես կանխատեսել էին աղջիկները 22 տարի առաջ, Փեյջը տարրական դասարանի ուսուցչուհի է դարձել, Լինչը 13 տարի դասավանդել է, Ալբիսթոնն աշխատում է կենդանիների հետ, իսկ ՄակԳրիրին գրասենյակային աշխատող է:
Լինչը նկատել է նաև, որ հարսանեկան զգեստը, որն ինքը նկարել է՝ կանխատեսման հետ միասին, շատ նման է այն զգեստին, որը պատրաստվում է կրել իր առաջիկա հարսանիքին:
0Comments