Սլացիկ ոտքեր, հրապուրիչ կերպարանք․ Ժաննա Բուտուլյանի ամառային կերպարը

Կերպարը համալրել են ոսկեգույն բարձրակրունկներն ու աքսեսուարները։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի թողել

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա կրում է դեղին զգեստ, որի բացվածքը թույլ է տալիս նկատել դերասանուհու սլացիկ ոտքերը։ Կերպարը համալրել են ոսկեգույն բարձրակրունկներն ու աքսեսուարները։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ ժանեկավոր շապիկ էր կրում, որը համադրել էր վառ դեղին պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացնում էին արտահայտիչ շպարը եւ սեւ ժամացույցը։ «Ճիշտ ու սխալ մի՛ արա, ամեն բան ավարտվում է ուզել- չուզելու սահմանագծին»,- մեկնաբանություններում գրել էր նա։